Բեռնում...
Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել. «Հրապարակ»
30-09-2026 12:25 | Մամուլի տեսություն

Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված երիտասարդ գիտնականների 37-րդ եվրոպական մրցույթում՝ EUCYS 2026-ում, Հայաստանը ներկայացնող Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը եւ Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» համատեղ նախաձեռնության հատուկ մրցանակին։

Երիտասարդների ներկայացրած Airify նախագիծը վերաբերում է եգիպտացորենի կեղեւի կենսազանգվածից կենսաքայքայվող եւ ինքնամաքրվող օդի ֆիլտրի ստեղծմանը։

Մրցույթը համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր երիտասարդական գիտական մրցույթներից մեկը։ Հայաստանից Airify նախագծով մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել «Այբ» կրթական հանգույցի աշակերտներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանն ու Հովհաննես Մանուկյանը։