ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում վարձու աշխատողներին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամենևին չէինք չափազանցրել՝ գրելով, որ ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում վարձու աշխատողներին՝ նախընտրական բուկլետ բաժանողներին, որոնց նախապես այդ աշխատանքի համար խոստանալով 200-250 հազար դրամ, այնուհետև նոր պարտականություններ էին սահմանել` կրկնակի այցեր կատարել այն բնակարանները, որոնք առաջին անգամ փակ են եղել, հետո՝ մասնակցել ՔՊ-ի քարոզարշավներին, քայլել Փաշինյանի հետևից՝ մասսովկայի համար, հիմա էլ հավելյալ նոր աշխատանք են ավելացրել․ այն քաղաքացիներին, որոնք ընդունել են ՔՊ-ի բուկլետները և դուռը չեն փակել քարոզիչների վրա, կրկին պետք է այցելել, այս անգամ նոր հարցաթերթիկ է պետք դեմ տալ, որպեսզի քաղաքացին գրի, թե ինչ է ակնկալում իշխող ուժից՝ վերընտրության դեպքում։
Կարելի է կարծել, թե ՔՊ-ն կարևորում է ընտրողների կարծիքը, ամրապնդում նրանց հետ կապը, սակայն իրենք՝ վարձկանները, կասկածներ ունեն, որ ամեն օր նոր պարտականություն ավելացնելով՝ գուցե փորձում են իրենց զզվեցնել, որ հրաժարվեն առանց այն էլ անպատվաբեր գործից և ստանալիք գումարի կեսից, որն իրենց հասանելի պետք է դառնա աշխատանքն ամբողջությամբ ավարտելուց հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում