ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձկաններին». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գրել էինք, որ ՔՊ-ն «վարձկանների» միջոցով է իր քարոզչությունն իրականացնում․ 200-250 հազար դրամով կամավորներ են վարձել, որոնք, դռնեդուռ ընկած, ՔՊ-ի բուկլետներն են բաժանում։
Բայց մեկ միավոր աշխատավարձի դիմաց փորձում են հնարավորինս շատ աշխատեցնել՝ միայն քարոզչությամբ ու բուկլետ բաժանելով չեն զբաղվում, այլ նաեւ մասնակցում են Փաշինյանի երեւանյան քարոզարշավներին, մասսովկա են ապահովում։
Փաստորեն, ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում երիտասարդությանը։ Առանց այն էլ հեշտ գործ չէ ՔՊ մերժող Երեւանում ՔՊ-ի բուկլետը բաժանելը՝ շատերը վռնդում են, կոպտում՝ նրանց նույնացնելով Փաշինյանի հետ։