Բեռնում...
Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր
28-03-2026 15:28 | Լուրեր

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի խաչմերուկում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Ա․-ի վարած «Lada Priora» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 58-ամյա Արտավազդ Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Lada Priora»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Աղբյուր՝ Shamshyan.com