Բեռնում...
Լավրովն ու Վան Ին քննարկել են ԱՄՆ–ի հետ հարաբերություններն ու ուկրաինական թեման․ ՌԴ ԱԳՆ
24-07-2026 23:35 | Լուրեր

Լավրովն ու Վան Ին քննարկել են ԱՄՆ–ի հետ հարաբերություններն ու ուկրաինական թեման․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու չինացի գործընկեր Վան Ին Ղրղզստանում քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ` ներառյալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում փոխգործակցությունը և կազմակերպության առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Դրանից բացի, ընդգծվել է միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և նրա Անվտանգության խորհրդում, ՇՀԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, Մեծ քսանյակում, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդում և այլ միջազգային ձևաչափերում Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական համակարգման ամրապնդման կարևորությունը:

Հանդիպման արդյունքում կողմերն արձանագրել են, որ երկրները բարձրացված հարցերի մեծ մասի վերաբերյալ միանման մոտեցում ունեն։