Բեռնում...
Կեցցեք, որ չեք հանձնվում. Հենրիխ Դանիելյան
08-08-2025 20:17 | Կարծիք

Կեցցեք, որ չեք հանձնվում. Հենրիխ Դանիելյան

Հայաստանում կան իրավապաշտպաններ և փաստաբաններ, որոնք, կարծես բժիշկներ լինեն, հավատարիմ իրենց «Հիպոկրատի երդմանը», պայքարում և պայքար են տալիս հիվանդացած, բայց դեռ չմահացած արդարադատության համար։ Կեցցեք դուք՝ մարդիկ, ովքեր 24/7 ռեժիմով նվիրված եք այս կարևոր գործին։ Կեցցեք, որ չեք հանձնվում, չեք ընկրկում և պայքարի խրամատում պաշտպանում եք վիրավոր ու հիվանդ արդարադատությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: