Բեռնում...
Մախսուդյանը նստած է, որովհետև իր բողոքի ձայնն է բարձրացրել իշխող ռեժիմի անօրինականությունների դեմ
19-08-2025 16:22 | Լուրեր

Մախսուդյանը նստած է, որովհետև իր բողոքի ձայնն է բարձրացրել իշխող ռեժիմի անօրինականությունների դեմ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

Այսօր ապօրինի ազատազրկման մեջ գտնվող գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան օրն է:
Ինչպես շատ քաղբանտարկյալներ, Մախսուդյանն էլ, ստիպված է ծննդյան օրը նշել ընտանիքից, հարազատներից հեռու` ճաղերի հետևում:

Մախսուդյանն այն զինվորականներից է, ով հստակ տեսնելով բանակին ու երկրին հասցվող հարվածները, ամեն ինչ մի կողմ դրեց ու դիմադրեց:

Գնդապետ Մախսուդյանն այսօր նստած է, որովհետև իր բողոքի ձայնն է բարձրացրել իշխող ռեժիմի անօրինականությունների և պարտվողական քաղաքականության դեմ, դուրս եկել փողոց ու պայքարել:

Ազատությո՛ւն Միհրան Մախսուդյանին և բոլոր քաղբանտարկյալներին։

Աղբյուր՝ AntiFake.am