Բեռնում...
Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ
17-10-2026 14:37 | Կարծիք

Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը որևէ առնչություն չունեն ՀՀ-ում ձևավորված բռնապետական իշխանության հետ:

Նախօրեին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ վերանայման բողոքը, որն ապօրինաբար ու որոշակի ընդհատումներով շարունակվում է անհիշելի ժամանակներից:

Արմենը երկար ժամանակ է՝ իր գործունեությունն իրականացնում է մեծ թվով սահմանափակումների, այդ թվում՝ տեղաշարժի և քաղաքական գործունեության սահմանափակումների պայմաններում:

Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշումն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում»:

Աղբյուր՝ AntiFake.am