Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական մարզպետներին հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել ՏԻՄ-երի համայնքապետերի հաղթող թեկնածուներ, հակառակ դեպքում պարտության հետևանքները նրանք են կրելու՝ մինչև պաշտոնանկություն։
Ըստ պարբերականի, աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին ընտրելու է ՔՊ վարչությունը, ուստի մարզպետները պետք է ներկայացնեն մեկից ավելի թեկնածու և հիմնավորեն յուրաքանչյուրի արժանիքները։ Մարզպետներից մեկը պնդել է, որ այժմ դժվար է գտնել հեղինակավոր ՔՊ-ականի և գնում են բանակցությունների՝ առաջարկելով գործարքներ հեղինակավոր անձանց։