Բժշկական մեկնաբանություն Փաշինյանի հեռացմանը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այդ լեղապարկի քարը պետք է գցել։
Այդ միզապարկի ավազը պետք է արտազատել։
Այդ ասկարիդին պետք է ճիճվաթափել։
Այդ ականջի ծծմբային խցանը պետք է մաքրել։
Այդ զարկերակի տրոմբը պետք է տարալուծել։
Այդ ստամոքսի խոցը պետք է սպիացնել։
Այդ բրոնխային խորխը պետք է մաքրել։
Այդ թութքի հանգույցը պետք է վիրահատել։
Այդ երիկամի կիստան պետք է հեռացնել։
Այդ աղիների պոլիպը պետք է չորացնել։
Այդ մաշկային բշտիկը պետք է պայթեցնել։ Ուզու՞մ ես բուժել երկիրդ։
Ուրեմն հունիսի 7-ին գնա, որ գնան։
#Republicans #PoliticalPrisoners #dictatorship #freedom»:
Աղբյուր՝ AntiFake.am