Բեռնում...
Հիշատակ հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու տոն
26-07-2025 09:25 | Լուրեր

Հիշատակ հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու տոն

Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով:

Տոնը նշվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը:

Աղբյուր՝ AntiFake.am