Մենք դեմ ենք Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությանը․ Սյուզաննա Ավետիսյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը գրում է․
««Նորություն չէ, բայց ևս մեկ անգամ հստակ ընդգծում եմ՝ մենք դեմ ենք Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությանը, և ես որևէ պարագայում չեմ քվեարկելու դրա օգտին։
Անկեղծ ասած՝ ուզում եմ ծափահարել Փաշինյանին և ասել՝ այո՛, դուք ձեր մակարդակում գերազանցում եք բոլորին։
Մանիպուլյացիոն հնարքներով, իրականությունը խեղաթյուրելու, կեղծ պնդումներով հանրությանը մոլորեցնելու գործում ձեզ հետ մրցելն իսկապես անհնար է։ Եվ ես նույնիսկ չեմ էլ փորձի այդ հարթություն անցնել, որովհետև դա պարզապես պատվաբեր չէ։
Փաշինյանը շատ լավ գիտի, որ նման անհեթեթ հայտարարություն անելով՝ հանրային քննարկման օրակարգ է նետում մի պնդում, որը որևէ հիմք չունի։ Ավելին՝ դա բացահայտ կեղծիք է:
Ես, ինչպես իմ բազմաթիվ ընդդիմադիր գործընկերներ, ՎՍՏԱՀ հայտարարում եմ, որ ԵՐԲԵՔ կողմ չեմ քվեարկելու իշխանության առաջարկած Սահմանադրության փոփոխությանը և մաս չեմ կազմելու թշնամական օրակարգով երկրի հիմքերը խարխլելու այս գործընթացին»։
Աղբյուր՝ AntiFake.am