Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Մեր երկրում ներքին կամ արտաքին օրակարգի հետ կապված տասնյակներով կուտակված հարցեր կան, որոնց մասին կարելի է ժամերով քննարկել ու մեկ ընդհանուր դիրքորոշման չգալ:
Սակայն կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է:
Դրանցից մեկն ադրբեջանական պահանջատիրության մերժումն է, որը մեկ արտահայտվում է հայ պատանդներ պահելով, մեկ՝ զիջումներ պարտադրելով, մեկ՝ ՀՀ-ին նոր սահմանադրություն պարտադրելով:
Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը»:
Աղբյուր՝ AntiFake.am