Բեռնում...
Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման վայրի և ամսաթվերի վերաբերյալ արագ համաձայնեցման համար. Զախարովա
12-09-2025 20:07 | Լուրեր

Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման վայրի և ամսաթվերի վերաբերյալ արագ համաձայնեցման համար. Զախարովա

Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվ քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման վայրի և ամսաթվերի վերաբերյալ արագ համաձայնության գալու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ի պատասխան այն հարցին, թե ինչպես կարող է Ռուսաստանը նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շարունակական կարգավորմանը և այս թեմայով ինչ կոնկրետ շփումներ են ներկայումս անցկացվում կողմերի հետ, Զախարովան ասաց.

«Մեր անսասան առաջնահերթությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է։ Մենք մշտապես պաշտպանել ենք Բաքվի և Երևանի միջև երկար սպասված հաշտեցման կայունությունը։ Սա ողջ տարածաշրջանի բարգավաճման համար անհրաժեշտ պայման է։ Ռուսաստանի ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների կարգավորման գործընթացում դժվար է գերագնահատել»։

Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է Ռուսաստանի և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ աջակցությամբ։

«Մեր անմիջական մասնակցությամբ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք են բերվել երկկողմ համաձայնագրեր։ Դրանք բառացիորեն դադարեցրել են արյունահեղությունը «տեղում» և սահմանել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հիմնական ուղղությունները։ Համաձայնեցվել է միջոցառումների մի ամբողջություն, բոլոր հիմնական ոլորտներում համապարփակ ծրագիր՝ խաղաղության պայմանագրի մշակում, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանագծում, քաղաքացիական հասարակության միջոցով երկխոսության զարգացում։ Եվ այս բոլոր զարգացումները ոչ միայն չեն կորցրել իրենց արդիականությունը, այլև այսօր հաջողությամբ օգտագործվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների կողմից։ Այս համատեքստում մենք ողջունում ենք ձեռք բերված առաջընթացը», -ասաց Զախարովանը և հավելեց.

«Այնուամենայնիվ, Բաքուն և Երևանը շատ անելիքներ ունեն, նրանք իրենք էլ են դա ասել. մասնավորապես՝ հաղթահարել մնացած տարաձայնությունները, ստորագրել խաղաղության պայմանագիր, արդարացի հիմունքներով ավարտել սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները և դա անել այնպես, որ բխի երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի ամենամեծ քաղաքական և տնտեսական հարևանների շահերից։ Դրանց թվում են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

Հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասին վերաբերող այլ թեմաների քննարկման լավ հարթակ է 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակը»։

Նար խոսքով ՌԴ-ն ակնկալում է, որ ադրբեջանցի և հայ գործընկերները կձեռնարկեն ակտիվ քայլեր՝ արագ համաձայնեցնելու այս հարթակին մասնակցող երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպման վայրը և ժամկետները։

«Մեր կողմից մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը մեր գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը հարցերի ամբողջ շրջանակում»,-ասաց զախարովան։