Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին․ Զախարովա
Մոսկվան ուշադիր հետևում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան և Երևանը միջկառավարական ուղիներունեն նման հարցերի քննարկման համար», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։