Արդեն 10 օրից ավել հացադուլի մեջ է Նարեկը ու ակնհայտորեն շատ լուրջ է տրամադրված․ Արման Գրիգորյանը Սամսոնյանին աջակցելու կոչով է դիմում ՀԱԿ-ին և մյուս քաղաքական ուժերին
Արման Գրիգորյանը գրել է․
«Իմ ունեցած տեղեկություններով, Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց են տեղափոխել երեկ։ Արդեն 10 օրից ավել հացադուլի մեջ է էդ տղան ու ակնհայտորեն շատ լուրջ է տրամադրված։ Չնայած դրան, ինձ թվում է բավարար անհանգստություն ու ակտիվիություն չկա Հայաստանում նրա դեմ իրականացվող անօրինությանն արձագանքելու առումով։ Բացի մի երկու անհատից, ես իհարկե որևէ հույս իրավապաշտպան կազմակերպությունների ու նրանց հետ աֆիլացված մարդկանց հետ չեմ կապում, որովհետև էդ մարդկանց մեծ մասը միայն անունով է իրավապաշտպան։ Նրանց որոշակի փոքրամասնությունների իրավունքներից բացի ոչինչ չի հետաքրքրում։ Բայց ինձ ապշեցնում է ընդդիմադիր քաղաքական դաշտի հարաբերականորեն իներտ վարքագիծը։ Գոնե ձեր շահերից ելնելով պիտի մեծ աղմուկ բարձրացնեիք էս անարդարության դեմ։ Կոչ եմ անում իմ աջակցությունը վայելող ուժին` Հայ Ազգային Կոնգրեսին, շտապ հրավիրել մյուս քաղաքական ուժերին ու համատեղ գործողությունների քայլեր ձեռնարկել։ Չգիտեմ, նստացույց կազմակերպեք, ցույցեր արեք, պիկետներ արեք, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացրեք։ Ընդհանրապես, ավելի շատ աղմուկ պիտի լինի Հայաստանում քաղբանտարկյալների գոյության խայտառակ փաստի դեմ։ Հատկապես, որ դրսի վրա էս պարագայում հույս դնելն իմաստ չունի»: