Բեռնում...
Նարեկ Սամսոնյանը բանտում հացադուլ է հայտարարել, իսկ նրան դատի տված Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Թուրքիայի արտգործնախարարին
17-01-2026 22:03 | Լուրեր

Նարեկ Սամսոնյանը բանտում հացադուլ է հայտարարել, իսկ նրան դատի տված Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Թուրքիայի արտգործնախարարին

Լիլիթ Բլեյանը գրել է․ «Ադրբեջանի հայ գերիներից չորսը վերադառնում են տուն։

Ինչ են նրանք տեսնում Հայաստանում.

Հայ գերիների կալանքն անվերջ երկարացվում է։

Կալանավորված Նարեկ Սամսոնյանը բանտում հացադուլ է հայտարարել (այսօր 8-րդ օրն է)։

Նրան դատի տված Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Թուրքիայի արտգործնախարարին։

Չորս սրբազանները շարունակում են մնալ բանտում։

Սամվել Կարապետյանին հիվանդանոցից հանում-վերադարձնում են կալանավայր։

Հայ Ասողիկին կանչում են հարցաքննության` բացառապես Եկեղեցուն պատկանող մասունքների հետ կապված հարցով։

Արագածոտնի թեմը չի կարողանում իրեն պատկանող Հովհաննավանքում պատարագ մատուցել, քանի որ ոստիկանությունը, եկեղեցու օրինական գույքը վերադարձնելու փոխարեն, այնտեղ հսկում է կարգազանցին։

Մասյացոտնի թեմի նոր առաջնորդը չի կարողանում մտնել հովվատուն, քանի որ այն զավթել է պաշտոնազուրկ եպիսկոպոսը։

Եվ որպես օրվա կուլմինացիա` առաջին ատյանի մի դատավորի մտքով անցնում է, որ ինքը կարող է բեկանել Կաթողիկոսի որոշումը։

Հայաստանը իրավական, սահմանադրական անկշռելիության մեջ է»:

Աղբյուր՝ AntiFake.am