ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանը շտապ վիրահատության կարիք ունի․ ակցիա կանցկացվի
❗️Մամուլի հաղորդագրություն
🚨 Երկուշաբթի օրը՝ հունվարի 19-ին, ժամը 11։00-ին AntiFake.am-ի թիմն ակցիա կիրականացնի ՄԻՊ գրասենյակի մոտ՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրվա և շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ պայմանավորված առողջական խնդիրների հետևանքով հրատապ բուժհաստատություն տեղափոխելու պահանջով։
Հիշեցնենք, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը 65 օր ապօրինի կալանքի տակ են «Իմնեմնիմի 2»-ի գործով։ Նարեկ Սամսոնյանը հունվարի 9-ից անժամկետ հացադուլի մեջ է։
ԶԼՄ-ներին խնդրում ենք լուսաբանել ակցիան։
Մեր համակիրներին հրավիրում ենք ներկա գտնվել ակցիային՝ ի աջակցություն Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի։