Բեռնում...
Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․  Նարեկը պետք է անհապաղ ազատ արձակվի, որովհետև նա հանցանք չի գործել
17-01-2026 12:23 | Լուրեր

Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Նարեկը պետք է անհապաղ ազատ արձակվի, որովհետև նա հանցանք չի գործել

Լիդյա Մանթաշյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում․

«Ժողովուրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում։ Բայց ես մնում եմ այն մտքին, որ Նարեկը, Վազգենը, Դավիթ Համբարձումյանը, Խաչիկ Գալստյանը և մյուս բոլորը պետք է լինեն ազատության մեջ ոչ թե պահման վատ պայմանների, առողջական խնդիրների պատճառով, այլ որովհետև իրենք ԱՐԴԱՐ են։

Նարեկին այսօր պատժում են, իր խափանման միջոցը զուտ պատրվակ է իրեն պատժելու։

Բոլոր երկրներում և բոլոր իշխանությունների օրոք եղել են քաղբանտարկյալներ, բայց նման ծավալով հետապնդումներ նույնիսկ վատ երազում չէինք կարող պատկերացնել։

Այո, Նարեկը պետք է անհապաղ ազատ արձակվի, բայց ոչ որովհետև կյանքին վտանգ է սպառնում, այլ որովհետև նա հանցանք չի գործել։

Նարեկը, հացադուլ հայտարարելով, մեզ բոլորիս համար առիթ է ստեղծել մտածելու մեր պետությունը քայքայող իշխանության անօրինությունների մասին և պայքարելու արդարության վերականգնման համար։

Զորակցություն եմ հայտնում Նարեկին, Լուսիներին ու Նարեկի բոլոր հարազատներին։

Պայքարն այլընտրանք չունի, եթե ուզում ենք ունենալ հայկական պետականություն»։

Աղբյուր՝ AntiFake.am