Նարեկի կամքն ու առողջությունը կռիվ են մտել միմյանց հետ և ասածս սա է. «քանի ժամանակ ունեք` բաց թողեք գերեվարված Նարեկին». Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրել է. «Առանց հանցագործության դեպքի Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ու առավել ևս` նրան տևական ժամանակ կալանքի տակ պահելը, չի տեղավորվում առողջ բանականության մեջ…
Ռեժիմի նապատկը մեկն է` վախ ու սարսափ տարածել հասարակության մեջ, բանտարկել այլակարծությունն ու ամեն` անգամ կյանքերի գնով մեկ օր ավել պահել չունեցած իշխանությունը:
Բոլորս գիտենք` Նարեկի կամքն ու առողջությունը կռիվ են մտել միմյանց հետ և ասածս սա է. «քանի ժամանակ ունեք` բաց թողեք գերեվարված Նարեկին»:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:
Աղբյուր՝ AntiFake.am