Բեռնում...
ՆԱՏՕ-ի կործանիչները Լեհաստանում օդ բարձրացել են Ուկրաինայի հրետակոծության ժամանակ
23-12-2025 14:37 | Լուրեր

ՆԱՏՕ-ի կործանիչները Լեհաստանում օդ բարձրացել են Ուկրաինայի հրետակոծության ժամանակ

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ի առավոտյան ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի ռմբակոծության ժամանակ օդ են բարձրացել Լեհաստանի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կործանիչները։

Այս մասին հայտնում է BBC-ն։ Հրապարակման համաձայն՝ բարձր պատրաստվածության վիճակի են բերվել նաև ցամաքային ՀՕՊ համակարգերը և ռադարները։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս միջոցառումները կանխարգելիչ բնույթի են և ուղղված են օդային տարածքի պաշտպանությանը, մասնավորապես՝ սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջաններին հարող տարածքներում։

Լեհաստանի զինված ուժերը նմանապես են արձագանքել նախորդ ռմբակոծություններին։

Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել, կան վիրավորներ։

Աղբյուր՝ AntiFake.am