ՆԱՏՕ-ն վերածվել է ցեղասպանությունը սատարող ռազմական դաշինքի. Գլեն Դիսեն
ՆԱՏՕ-ն վերածվել է ցեղասպանությունը սատարող ռազմական դաշինքի։ Այս կարծիքը Х սոցիալական ցանց իր էջում հայտնել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։
Այսպես է մեկնաբանել փորձագետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքերը, որն աջակցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական քաղաքակրթության ոչնչացման մասին հայտարարությանը։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը բացատրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը, նպատակ ուներ Թեհրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաև հավելել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Խարգ կղզու վրա նույն նպատակն ուներ։
Աղբյուր՝ AntiFake.am