Բեռնում...
Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից անուն առ անուն հիշատակում է իսրայելցի գերիներին, որովհետև դա իր ազգային պատասխանատվության հիմքն է
30-09-2025 09:27 | Վերլուծություն

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից անուն առ անուն հիշատակում է իսրայելցի գերիներին, որովհետև դա իր ազգային պատասխանատվության հիմքն է

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է. «Սա տեղադրում եմ, որպես պետության առաջնորդի օրինակ, ով բացառապես հետամուտ է իր երկրի ազգային, պետական, անվտանգային և հումանիտար շահերին: Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից անուն առ անուն հիշատակում է իսրայելցի գերիներին, որովհետև դա իր ազգային պատասխանատվության և պետականության հիմքն է: Նա ցույց է տալիս, որ պետությունն իր քաղաքացիներին չի մոռանում և նրանց ազատությունը դարձնում է միջազգային օրակարգի առանցք։ Նա հիշեցնում է, որ ՀԱՄԱՍ-ի ձեռքում դեռ պահվում են 48 իսրայելցի գերիներ, որոնցից մոտ 20-ը ողջ են, բայց գտնվում են սարսափելի պայմաններում: Այնուհետև Նեթանյահուն անուն առ անուն թվարկում է այդ 20 գերիներին անունները շեշտելով, որ դրանք իրական մարդիկ են, ոչ թե վիճակագրություն և դիմում է նրանց անմիջականորեն ասելով «Մենք ձեզ չենք մոռացել։ Մենք պայքարում ենք ձեր ազատության համար»։ Այսպիսով աշխարհի թիվ մեկ քաղաական ամբիոնից գերիների անունները հրապարակելով նա միաժամանակ լուծում է երեք հարց. 1.Օգտվում է միջազգային ճնշման գործիքից
2. Տալիս է ազգային համախմբման խորը ուղերձ և նպատակ.
3. Ամրապնդում է իր քաղաքական լեգիտիմության հիմքերը ըստ ազգային նպատակների։
P.S. Այս տեսանյութը տեղադրում ոչ Պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական տեսանկյունից: Մի քանի օր առաջ Հայաստանը ներկայացնողն էլ էր խոսում այդ ամբիոնից, համեմատությունները թողնում եմ ձեզ»:

Աղբյուր՝ AntiFake.am