Բեռնում...
Այժմյան Հայաստանում ծնկած քաղաքականություն վարող Նիկոլը վախենում է նույնիսկ տալ Արցախի անունը
02-09-2025 14:13 | Կարծիք

Այժմյան Հայաստանում ծնկած քաղաքականություն վարող Նիկոլը վախենում է նույնիսկ տալ Արցախի անունը

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ո՞րն է ներկայիս ու նախկին Հայաստանի տարբերությունը:

Նախկինում Հայաստանի ղեկավարները հայրենասեր էին, արժանապատվություն ունեին, պետության ու ժողովրդի շահերին տեր կանգնող էին, արյամբ ազատագրված հողի, հայրենիքի նկատմամբ թասիբ ու պատասխանատվություն ունեին:

ՆԱԽԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ոչ մի կերպ չի կարելի համեմատել ներկայիս անարգված, նսեմացած ու ծնկի բերված Հայաստանի հետ:

Նախկինում Նիկոլը կարողանում էր դուխով շնորհավորել Արցախի Ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Այժմյան Հայաստանում ծնկած քաղաքականություն վարող Նիկոլը վախենում է նույնիսկ տալ Արցախի անունը»:

Աղբյուր՝ AntiFake.am