Բեռնում...
Նիկոլ Փաշինյան, բանավիճո՞ղ էիր, Ալիևի հետ բանավիճեիր, ոչ թե հնազանդ կատարեիր նրա հրահանգները
07-05-2025 19:52 | Կարծիք

Նիկոլ Փաշինյան, բանավիճո՞ղ էիր, Ալիևի հետ բանավիճեիր, ոչ թե հնազանդ կատարեիր նրա հրահանգները

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նիկոլ Փաշինյան, երեխայական «կրուտիտներ» անելու փոխարեն հրապարակիր 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։

Հրապարակիր նախ եւ առաջ 2019-ի ապրիլ-հունիսին քեզ փոխանցված առաջարկներն ու պատասխաններդ։

Ի՞նչ ես եկել շոուներ բեմադրում։ Բանավիճո՞ղ ես, Ալիեւի հետ բանավիճեիր, ոչ թե հնազանդորեն կատարեիր նրա հրահանգները։

Հազար տարի էլ անցնի, Արցախ հանձնողի անունը պարզ է բոլորին, Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա։

Արցախը ճանաչել ես Ադրբեջանի մաս դու՝ Նիկոլ։ Դրա մասին ասել է նաեւ քո սիրելի Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյա Բորելը»։