Խարանից դեռ ոչ ոք չի փրկվել ու խուսափել ոչ ծնկի գալով և ոչ էլ էքստազի մեջ ընկած գոռալով
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խարանից դեռ ոչ ոք չի փրկվել ու խուսափել ոչ ծնկի գալով և ոչ էլ էքստազի մեջ ընկած գոռալով ու էքստազի հասցնելով: Խնդիրն այլևս այն չէ, թե Փաշինյանը, ի՞նչ է ասում կամ հռչակում կամ առաջարկում: Խնդիրը վաղուց այն է, որ դա ասողը, հռչակողը, առաջարկողը ինքն է, ում ասածը ունի այլևս զրո կշիռ ու զրո վստահություն, որովհետև առաջարկածը ու հռչակածը բերել է կորուստ, ցավ, դժբախտություն և այդ առաջարկը, հռչակումը անողը կրկին նա է, մի հույսի վաճառական ով խժռելու է այդ հույսը, երբ ստանա իրենը: Չի ստանալու: Քաղաքականությունը դաժան բան է ուզում ես էքստազի մեջ գոռա կամ ծնկի արի կամ ձայն մուրա, խարանը անմաքրելի է»:
Աղբյուր՝ AntiFake.am