Բեռնում...
Սպասվում է առանց տեղումների եղանակ
25-09-2025 09:57 | Լուրեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սեպտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը, 27-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 27-28-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ, սեպտեմբերի 28-29-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Աղբյուր՝ AntiFake.am