Բեռնում...
Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել. «Հրապարակ»
25-03-2026 12:06 | Մամուլի տեսություն

Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը` մի խումբ արցախցիների մասնակցությամբ, «Ներառական զարգացում. ձեռքբերումներ եւ անելիքներ» խորագրով համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ինքն ու իր նախարարները խոսում էին այն մասին, թե ինչպես են արցախցիների կյանքը դրախտի վերածել Հայաստանում: Համաժողովին մասնակցող մի արցախցի, որը հետո պարզվեց՝ Արագածոտնի մարզպետի խորհրդականն է, հոտնկայս շնորհակալություն հայտնեց Փաշինյանին։

Պարզվում է՝ միջոցառումից շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը գրություն է ուղարկել գերատեսչություններին եւ հորդորել հավաքագրել այն արցախցիներին, որոնք կհամաձայնեն մասնակցել այդ միջոցառմանը եւ կխոստանան իշխանությանը գովերգող տեքստեր ասել։ Ընտրություններից առաջ Փաշինյանն արցախցիների նկատմամբ էլ է որոշել հոգեբանական տեռոր իրականացնել, նման միջոցառումներով ոչ միայն նրանց, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ցույց տալ, որ անգամ արցախցիներն են իրեն ընդունում։