Փոխվել է միայն խցի վայրը, չափերը, եւ միակ մխիթարությունը պատուհանից երեւացող Յոթ Վերքն է լինելու, որն այցելելը Սրբազանին արգիլված է. Բեգոյանը՝ Միքայել Սրբազանի մասին
Վահե Բեգոյանը գրել է․
«Կարեւոր
1. Միքայել Սրբազանի խափանման միջոցը տնային կալանքի փոխելը կապելը ռուսների կողմից «մեր» ԱԺ խոսնակի վրա գործադրած ճնշման հետ նույնքան անբարո է, որքան դա կապելը ԱՄՆ փոխնախագահի ՀՀ ծրագրավորղ այցի հետ։
2. Տնային կալանքը ԿԱԼԱՆՔ Է (այն էլ Սրբազանի համար, ով տուն էլ չունի, ապրում է աշխատատեղում), հետն էլ շատ խիստ սահմանափակումներով կալանք...
իրականում փոխվել է միայն խցի վայրը, չափերը, եւ միակ մխիթարությունը պատուհանից երեւացող Յոթ Վերքն է լինելու, որն այցելելը Սրբազանին արգիլված է...
հետեւաբար
անմեղ եւ սիրված բարձրաստիճան հոգեւորկանը շարունակում է մնալ կալանքի տակ, եւ ո՛չ մեկ ո՛չ մեկի, եւ ո՛չ մի ճնշման կամ այցելության դիմաց ԱԴԱԼԺԵՆԻ չի արել։
Եթե սա դիտարկենք էլ որպես վիճակի բարելավում, ապա պատճառը միայն ու միայն Միքայել Սրբազանի անմեղությունը, եւ նրա անունն ու վաստակն են։
Էդ մարդու թեւերից կախված ամեն մեկդ ձեր կողմ մի քաշեք, ամոթ է !!!»։