Բեռնում...
Ընդդիմադիր պատգամավորները ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել են մեր երկրում ընթացող գործընթացները
01-10-2025 18:26 | Լուրեր

Ընդդիմադիր պատգամավորները ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել են մեր երկրում ընթացող գործընթացները

ԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։

Հանդիպման ընթացքում հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են իրենց տեսակետները հայ-ադրբեջանական հարաբերությունների առկա վիճակի, Հայաստանի անվտանգային մարտահրավերների և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։

Համազակուցողներին ներկայացվել են նաև մեր երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացները՝ մասնավորապես, քաղաքական բանտարկյալների խնդիրը:

Աղբյուր՝ AntiFake.am