Բեռնում...
Մեր Հայրենիքն ունի մեկ թշնամի. դա մեր երկիր թուրքի ապագա բերողն է
20-06-2025 09:56 | Կարծիք

Մեր Հայրենիքն ունի մեկ թշնամի. դա մեր երկիր թուրքի ապագա բերողն է

Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տասնհինգ տարի ծառայել եմ Հայրենիքիս։ Ծառայել եմ անմնացորդ՝ չխնայելով ոչինչ, բախվելով հազար ու մի խոչընդոտի, շատ դեպքերում անցնելով թշնամանքի ու թյուրըմբռնման ճահիճներով։ Ինձ ճանաչողները գիտեն, որ Հայրենիքս ու Ազգս եղել են բարձրագույն Հավատամք, պատվից և արժանապատվությունից առավել երկրից ոչինչ չեմ ստացել, հետևաբար՝ ինձ իրավունք եմ վերապահում մեկ անգամ ևս դիմել բոլորիդ։
Այսօր գերագույն դավաճանը մեկնում է Անկարա՝ իր հոգևոր հոր մոտ՝ երկիրը վերջնականորեն թուրքի ոտքի տակ դնելու։ Եթե սա կատարեց այս վերջին քայլը, մենք կարող ենք մեզ վերջնականորեն համարել բարոյապես ոչնչացված։ Մենք կխառնվեք այն երկկենցաղ դոդոշների ցեղին, որոնց հասու չէ որևէ վեհ զգացմունք և մեր վերջին օրերը կգլորենք որպես «կենդանի-որկոր», որին տրված է միայն ծամելը և կուլ տալը, առավելապես՝ սեփական «ես»-ը և արժանապատվությունը։
Մեր Հայրենիքն այլևս չկա։ Վերոնշյալ երևույթն այն ծվեն-ծվեն է արել և մաս-մաս վաճառել։ Մնացել է այս փոքրիկ մասունքը, որը ևս թուրքին է հանձնվում, իսկ մենք լռում ենք, աղոթում ենք, իրար ենք բզկտում, այս արհավիրքի պատճառների մեջ իրար են փնտրում, զբաղվում ենք ամեն երկրորդականով՝ մոռանալով առաջնայինը։
Մեր Հայրենիքն ունի մեկ թշնամի։ Դա մեր երկիր թուրքի ապագա բերողն է»:

Աղբյուր՝ AntiFake.am