«Մեր ձևով» շարժումը կդիմի դատարան, եթե 24 ժամվա ընթացքում իշխանական մեդիան հերքում չտարածի
Եթե իշխանական խոսափողներ «Հայկական Ժամանակ»-ը և civic.am-ը 24-ժամվա ընթացքում չհերքեն իրենց հարթակներով տարածված զրպարտությունը, «Մեր ձևով» ժողովրդական շարժումը իրավական ճանապարհով է պահանջելու պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում, որտեղի՞ց և ինչպե՞ս են այդ ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Նշված պահանջը չկատարելու դեպքում նաև զրպարտության փաստով է հայց ներկայացվելու դատարան»,- գրել է նա։
Աղբյուր՝ AntiFake.am