Բեռնում...
Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել․ «Իրավունք»
25-02-2026 11:36 | Մամուլի տեսություն

Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին ու ասել, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակը անխուսափելի է: «Դուխով շարունակեք ժողովրդի սրտով գնալ, ով ինչ խնդիր ունի, անգամ անլուծելի, եկեք ինձ զեկուցեք, որ լուծում տամ, որ մարդիկ նորից մեզանով ոգեւորվեն։

Փողի պահով էլ ամեն ինչ լուծված է, քարոզարշավներին փողի նեղություն չենք քաշի»,- ՔՊ-ում տարածված լուրերի համաձայն, այս կերպ է փարատել ՔՊ-ականների ցունգցվանգ վիճակը։