Բեռնում...
Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցից առաջ փորձում է ևս մեկ անգամ եվրոպական պետությունների տրամադրությունները ստուգել․ «Հրապարակ»
25-11-2026 12:13 | Մամուլի տեսություն

Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցից առաջ փորձում է ևս մեկ անգամ եվրոպական պետությունների տրամադրությունները ստուգել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին սահմանադրության նախագծի և ԹՐԻՓՓ-ի ծրագրի մեկնարկը հայտարարելուց հետո ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ ՀՀ վարչապետն ընդունեցին Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններին` գրեթե ողջ կազմով:

Բացի այն, որ այդ հավաքով Փաշինյանը թերևս ցանկանում էր Եվրոպայի աջակցությունն ի ցույց դնել և ստանալ սահմանադրության նոր տեքստի և ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ, ըստ որոշ տեղեկությունների, դեկտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք կարևոր այցից առաջ նա փորձում է ևս մեկ անգամ եվրոպական պետությունների տրամադրությունները ստուգել և հասկանալ, թե ինչ են առաջարկելու իրեն` որպես այլընտրանք, եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները վերջնականապես վատացնի և գնա կոշտ առճակատման: Թե ինչ են խոստացել, և մինչև ուր է հասնելու արևմտյան աջակցությունը հակառուսական քաղաքականությանը, մեր աղբյուրները չեն հայտնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։