Փաշինյանի անհեռատես ու անհաշվարկ քայլերը՝ մեզ բոլորիս հերթական պատուհասությունն են բերելու. Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Հենց այս պահին, Փաշինյանի անհեռատես ու անհաշվարկ քայլերը՝ մեզ բոլորիս հերթական պատուհասությունն են բերելու, ցավոք սրա մասին շարքային հայրենակիցը չի գիտակցում, կամ ուղղակի չի ուզում դրա մասին բարձրաձայնել։
Եվրոչինովնիկների այս այցը, ինչքան էլ Փաշինյանը փորձի ներկայացնել «աննախադեպ» ու «պատմական», բացառապես մի խնդիր է լուծում․ ամեն գնով Նիկոլին պահել իշխանության, և հանձինս նրա Հայաստանում ստեղծել մաքուր հակառուսական կենտրոն։
Ասածս ապացուցելու համար պետք է ընդամենը նայել, թե րոպեներ առաջ ի՞նչ հակառուսկաան «բոցաշունչ» ելույթ ունեցավ Զելենսկին մարզահամերգայինում։ Սրան էլ կարող ենք հավելել Տիխանովսկայային Երևանում դասախոսություն կարդալու դրվագը և պատկերը դառնում է պարզ ու հասկանալի։
Այսինքն ևս մեկ անգամ համոզվում ենք, որ 2018-ին տեղի ուենցած «գունավոր հեղափոխության» արմատներն ուր են գնում, տեսնում, թե այսօր ՀՀ-ում պաշտոնյաներն ինչ խոսույթ են ունեցել, ինչով են զբաղվել մինչև 2018-ը, ինչ ակցիաներ են կազմակերպել ու իրականցնել, և այսօր ինչ «սաստավ» են կանչել (Սանդուն էլ ձեզ նվեր) և կհասկանանք, թե ուր է տանում Փաշինյանը Հայաստանը։
Ներկայումս տեղի ունեցող այս տեսարանները Փաշինյանին հունիսի 7-ին լրացուցիչ ընտրազանգված աահովելու խնդիր լուծելուց բացի, Հայաստանի համար ոչ մի էական շոշափելի արդյունք իր մեջ չի պարունակում։ Ընդամենը որշակի չկողմնորոշված մարդիկ տեսնելու են այս գեղեցիկ շոուն, որոշակի ոգևորվածություն են ապրելու և հունիսին իրենց ձայնը տալու են Քպ-ին՝ չհասկանալով, որ այդ կերպ ՀՀ ինքնության վրա վերջնականորեն դնում են տապանաքար։
Ըստ էության՝ իշխանությունը փորձում է արտաքին ակտիվությունը ներկայացնել որպես ներքին հաջողություն՝ ստեղծելով «պատմական պահի» տպավորություն։ Սա հիշեցնում է ուշ խորհրդային շրջանի մեխանիզմները, երբ արտաքին հանդիպումները և հայտարարությունները ներմուծվում էին որպես ներքին լեգիտիմության աղբյուր։ Հարկ է նշել, որ նման մոդելը աշխատում է միայն այն դեպքում, երբ արտաքին արդյունքները նյութական են՝ ներդրումներ, անվտանգային պայմանագրեր, շոշափելի տնտեսական օգուտներ, հակառակ դեպքում այն արագորեն բացահայտվում է որպես շոու՝ զրո քաղաքականություն։
Հայաստանը կանգնած է այն վտանգի առաջ, որ կարող է միաժամանակ թուլացնել իր ավանդական անվտանգային կապերը՝ առանց նորերի լիարժեք կառուցման, և ներգրավվել մեծ խաղացողների մրցակցության մեջ՝ առանց այդ մրցակցությունը կառավարելու համար բավարար ռեսուրսների։ Ողջ գործընթացը մեծապես ծառայում է ներքին լսարանների մոբիլիզացիային՝ քողարկելով այն փաստը, որ հստակ ձևակերպված և հաշվարկված ռազմավարություն այս պահին տեսանելի չէ։
Հ․գ․ Լսելով եվրոպացիների ելույթները, նրանց դատարկ պաթոսն ու պոպուլիզմը, հասկացա, որ Փաշինյանի էպոտաժային կերպարից ոչնչով չտարբերվող արարածներ են»։
Աղբյուր՝ AntiFake.am