Բեռնում...
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի կադրային ջարդը համալրվում է ծանոթներով, բարեկամներով և սանիկներով
10-09-2025 06:17 | Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի կադրային ջարդը համալրվում է ծանոթներով, բարեկամներով և սանիկներով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արսեն Թորոսյանը, որն առողջապահության ոլորտը ձախողելուց հետո մանդատ ստացավ և լքեց գործադիրը, հիմա էլ մանդատը դրել է, և դառնալով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ իր շուրջն է հավաքում ոլորտն իր հետ ձախողած տեղակալին։

Բացենք չակերտները և ասենք, որ ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) եզրույթը մերժած ՔՊ-ականը երեկ Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակեց Արտյոմ Սմբատյանին։

Արտյոմ Սմբատյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն ու բարեկամն է, որը առողջապահության փոխնախարար է եղել հենց Թորոսյանի օրոք։ Սմբատյանը նաև նախկինում զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։

Հիմա էլ Թորոսյանի կադրային ջարդը կարծես թե համալրվում է ծանոթներով, բարեկամներով և սանիկներով։ Հարկ է նշել, որ հենց «Թորոսյան և Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները, և անկազմակերպվածության պատճառով խլվեցին կյանքեր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։