«Ժողովուրդ». ԱԺ-ում թեժ քննարկումներ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Ազգային ժողովում թեժ քննարկումներ են սպասվում: Բանն այն է, որ նախատեսված է հոկտեմբերի 27-ից սկսել 2026 թվականի պետական բյուջեի քննարկումը, որի «բացումը» պետք է անի Նիկոլ Փաշինյանը:
Մենք տեղեկացանք, որ հոկտեմբերի 27-ից Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարները, կոմիտեների, հանձնաժողովների ղեկավարները և մի շարք այլ պաշտոնյաներ Ազգային ժողովում կզեկուցեն «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված եկամուտների և ծախսերի մասին։
Բացի Նիկոլ Փաշինյանից, մինչև նոյեմբերի 11-ը նախատեսված է տարբեր գերատեսչությունների ղեկավարների այցը խորհրդարան, որտեղ Կառավարության անդամները պետք է իրենց տարեկան ծախսերը ներկայացնեն:
Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 21-ից էլ մեկնարկում են ԱԺ լիագումար նիստերը, որոնք ևս իրենց բնույթով թեժ են լինելու՝ հաշվի առնելով երկրում տիրող լարված մթնոլորտն ու ամենօրյա կալանավորումները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում