Բեռնում...
«Ժողովուրդ». Նարեկ Գրիգորյանը ժանրի կանոններով զբաղված է ակնհայտ ստեր խոսելով ու պոռոտախոսելով
16-10-2025 06:59 | Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Նարեկ Գրիգորյանը ժանրի կանոններով զբաղված է ակնհայտ ստեր խոսելով ու պոռոտախոսելով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««8 անգամ ներողություն կհայցեմ, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն»,- «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ զրույցում հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորին և հանրությանը հարկ է համարում հիշեցնել առնվազն մեկ խոշոր բարերարություն, որն արել է «Տաշիր» ընկերությունը Գեղարքունիքի մարզում, ինչի մասին հայտնել է Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարգսյանը 3 տարի առաջ:

«Սոթք գյուղի՝ 2022 թվականի սեպտեմբերյան հրետակոծության հետևանքների վերացման ծրագիրը ընթանում էր դեռևս անցած տարվա նոյեմբեր ամսից. պետական միջոցներով վերականգնվել են հրետակոծության հետևանքով վնասված ու մեր կողմից հաշվառված 142 բնակարաններն ամբողջությամբ, իսկ «Տաշիր» հիմնադրամի միջոցներով կառուցվել է 147 բնակարանի նոր տանիքներ։ Եկող տարվա ընթացքում կկառուցվեն և, պատրաստի վիճակում, հրետակոծությունից տուժած ընտանիքներին կհանձնվեն նաև նորակառույց այս բնակարանները»,- հայտնել է մարզպետը:

Բայց, սրանից բացի, «Տաշիր» ընկերությունը նաև բազմաթիվ տներ է կառուցել և նվիրել Սոթքի բնակիչներին: Անհնար է՝ սա չիմանար Նարեկ Գրիգորյանը, որը այդ օրերին Գեղարքունիքի փոխմարզպետն էր:

Հիշեցնենք, որ Նարեկ Գրիգորյանը ինքնավնասումով բանակից փախած է, նախկինում զբաղվել է ձկնգողությամբ, իսկ հիմա իշխանական պատգամավոր է աշխատում` ժանրի կանոններով ակնհայտ ստեր խոսելով ու պոռոտախոսելով: Այնպես որ, Նարեկ Գրիգորյանը պետք է ներողություն խնդրի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում