Բեռնում...
(PHOTOS) Տեղի ունեցավ Սամսոնյանի և Սաղաթելյանի շինծու քրգործով հերթական դատական նիստը
27-02-2026 19:19 | Լուրեր

(PHOTOS) Տեղի ունեցավ Սամսոնյանի և Սաղաթելյանի շինծու քրգործով հերթական դատական նիստը

Այսօր՝ փետրվարի 27-ին, տեղի ունեցավ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի շինծու քրգործով հերթական դատական նիստը։ Դատական նիստի ընթացքում ուսմնասիրվեցին և ցուցադրվեցին «Իմնեմնիմի» փոդքասթից հատվածներ, շարունակվեց վկայի հարցաքննությունը։ Դատական նիստն ընդհատվեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողության վատացման պատճառով։

Հիշեցնենք, որ նա 15 օր հացադուլի մեջ էր՝ իր խափանման միջոցն անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Հացադուլը դադարեցնելու որոշում կայացվեց բժշկի ցուցմամբ՝ անհապաղ վիրահատական միջամտություն իրականացնելու համար վերականգնողական բուժում անցկացնելու համար։ Փետրվարի 10-ին Նարեկ Սամսոնյանը վիրահատության ենթարկվեց։ Իսկ փետրվարի 19-ին ՀՀ վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումը բեկանեց և Սամսոնյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանքով։ Փետրվարի 24-ին Վազգեն Սաղաթելյանի առնչությամբ Վերաքննիչ դատարանը կալանքն անփոփոխ թողնելու որոշում կայացրեց։

Նշենք, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 3 ամիս 16 օր անազատության մեջ են:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները մուտք են գործել Սամսոնյանի և Սաղաթելյանի բնակարաններ խուզարկության համար և ձերբակալել նրանց։ Ավելի ուշ խուզարկություն է կատարվել AntiFake.am-ի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան, բարձրախոսներն ու անգամ դրանց եռոտանիները։ Խուզարկությունից հետո ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը (ով անազատության մեջ գտնվելուց գրեթե 60 ժամ անց ազատ է արձակվել): Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան իր տան բակից ձերբակալվել է կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը (ով անազատության մեջ գտնվելուց մի քանի ժամ անց ազատ է արձակվել):

Նշենք՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են Ալեն Սիմոնյանի բողոքի հիման վրա, «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեությանը գնահատականներ տալու համար։

Լուսանկարները դիտելու համար՝ թերթեք սլայդը

Սամսոնյանի և Սաղաթելյանի շինծու քրգործով հերթական դատական նիստը by AntiFake.am

Աղբյուր՝ AntiFake.am