Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով
Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ՝ հետևելու Բալթիկ ծովի վրա ռուսական Իլ-20 ինքնաթիռի թռիչքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ ընդգծելով, որ ռուսական օդանավը չի խախտել օդային տարածքի սահմանները։
«Մինչև կեսօր մեր F-16 երկու ինքնաթիռները Կոլոբժեգից 40 կիլոմետր հյուսիս արձանագրել են ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռը։ Դա տեղի է ունեցել Բալթիկ ծովի վրա։ Մեր օդային տարածքը չի խախտվել»,- հայտարարել է նախարարը։