Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանն ու Արտակ Ավետիսյանը բանտից կոչ են հղում քեզ՝ վաղը անպայման գնալու ընտրության
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանտում ունեմ երկու պաշտպանյալ։ Տարբեր հետագծով, գործունեությամբ, ճանաչելիությամբ մարդիկ են՝ Արմեն Աշոտյանն ու Արտակ Ավետիսյանը։ Բայց երկուսին միավորում է առնվազն երկու փաստ՝ երկուսն էլ շատ են սիրում իրենց հայրենիքը ու երկուսն էլ ապօրինաբար զնդանված են հակահայ ռեժիմի վախերի պատճառով։
Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանն ու Արտակ Ավետիսյանը բանտից կոչ են հղում քեզ, Հայաստանի սիրելի՛ քաղաքացի՝ վաղը անպայման գնալու ընտրության (հղումները՝ ստորև)։
Գնա՛ ընտրության, որ Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Որ մանկապիղծներին, մյուս հանցագործներին թողած՝ իրավապահները ստիպված չլինեն զբաղվել ռեժիմի հակաիրավական «պատվերները» կատարելով»: