Բեռնում...
Փատորեն, երկու առյուծը բավական է «քպ» խմբակցությունն ԱԺ-ից վռնդելու համար. Գրիգորի Պողոսյան
16-05-2025 11:17 | Կարծիք

Փատորեն, երկու առյուծը բավական է «քպ» խմբակցությունն ԱԺ-ից վռնդելու համար. Գրիգորի Պողոսյան

Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փատորեն, երկու առյուծը բավական է «քպ» խմբակցությունն ԱԺ-ից վռնդելու համար։ Կարծում եմ, որ նաև ԱԺ-ից հեռու կպահի «ընդդիմադիր» մի շարք պատգամավորների, որոնք, չգիտես, թե ինչ տրամաբանությամբ, իրենք իրենց դեռ դասում են արժանապատիվ անձանց շարքին։

Մի օր ականջիս հասավ մեր պատգամավորներից մեկի խոսքը. «Հաջորդ անգամ բռնցքամարտիկ կընտրեք»։

Այո, տղերք, բռնցքամարտիկ ենք ընտրելու, ըմբշամարտիկ, կարատեիստ ու գյուղի «բիլակով տղա», որոնք Լևոնին միայնակ չեն թողնի բորենիների դեմ, Աշոտին էլ՝ «կարմրագլուխ» բորենիների դեմ։

Չորս տարի է, ինչ ԱԺ-ում եք։ Ո՞րիդ խոսքն է մի վերք բուժել , մի կտոր հող ետ բերել, մի պտղունց արժանապատվություն ավելացրել այս ազգի հոգում։ Ո՞րիդ գիտական կոչումը կամ աստիճանը, ինտելեկտը կամ ճարտախոսությունն է տեսանելի արդյունքի բերել։ Դեռ չեմ ասում, որ ձերոնց մի մասն էլ միայն «լռության սիմֆոնիա» նվագելու մասնագետ է։ Հերիք է, տղերք, սթափվե’ք։

Հ.Գ. 1999 թվականին, երկրորդ կուրսում, ընկերներիցս մեկը կռվի բռնվեց մոտ 20 հոգանոց մի հրոսակի հետ։ Որպես հետևանք՝ ես ու ինքը քերծվածքներ ստացանք։ Այնտեղ կար մի «ընկեր», որ «բաժանում էր»։ 26 տարի է անցել, բայց այդ «բաժանողն» ինձ համար մնացել է արհամարհանքի խորհրդանիշ»։