Բեռնում...
Պուտին․ Արևմուտքը ուկրաինացիներին օգտագործում է որպես «թնդանոթի միս»
18-09-2026 23:33 | Լուրեր

Պուտին․ Արևմուտքը ուկրաինացիներին օգտագործում է որպես «թնդանոթի միս»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքը ուկրաինացիներին օգտագործում է որպես «թնդանոթի միս»։ Այս մասին նա ասել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստում։

Պուտինի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ընդլայնվում է և մուտք գործում աշխարհի տարբեր տարածաշրջաններ, իսկ եվրոպական երկրները Ռուսաստանի կողմից ենթադրյալ սպառնալիքի մասին հայտարարություններով փորձում են արդարացնել իրենց տնտեսական քաղաքականության սխալները։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները, իր գնահատմամբ, չեն կարող պաշտպանել ժողովրդավարությունը, քանի որ, ըստ նրա, երկիրը վերածվել է բռնապետության։

Պուտինը պնդել է, որ Կիևի իշխանությունը «յուրացված է մի խումբ յուրացնողների կողմից», որոնց, նրա խոսքով, անհրաժեշտ է պատերազմը՝ իշխանությունը պահպանելու համար։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի համար անվերապահ առաջնահերթություն է մնում միջուկային եռյակի ամրապնդումը, որը, ըստ նրա, Ռուսաստանի անվտանգության երաշխիքն է։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի սպառազինության արդիականության մակարդակը հասել է 92 տոկոսի։