Բեռնում...
Հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն
20-09-2025 12:00 | Լուրեր

Հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են․

Ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին գրեթե հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, որոնց քանակը ամսական նորմայի նկատմամբ ունեցել է հետևյալ պատկերը․

Շիրակում այն կազմել է նորմայի մինչև 96 տոկոսը, Լոռի-Տավուշում 43-50 տոկոսը, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում 55-75 տոկոսը, Արարատում, Արմավիրում 50-103 տոկոսը, Վայոց ձորում և Սյունիքում 30-50 տոկոսը, Երևանում մինչև 68 տոկոսը։

Սեպտեմբերի 20-22-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն, իսկ 23-ից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։

Աղբյուր՝ AntiFake.am