Բեռնում...
Սպասվում են տեղումներ
30-03-2026 11:49 | Լուրեր

Սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝

Մարտի 30-31-ին, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-ին, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Աղբյուր՝ AntiFake.am