Բեռնում...
Կայացավ Պուտին-Թրամփ հանդիպումը
15-08-2025 20:34 | Լուրեր

Կայացավ Պուտին-Թրամփ հանդիպումը

Ալյասկայում կայացավ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ամերիկացի առաջնորդը ՌԴ ղեկավարին անձամբ է դիմավորել:

ՌԴ և ԱՄՆ նախագահները ռազմաբազա են մեկնել Թրամփի կադիլակով։ Ի սկզբանե Պուտինի և Թրամփի համար երկու առանձին լիմուզին է նախապատրաստված եղել օդանավակայանում, սակայն Պուտինն ի վերջո Թրամփի հետ նույն մեքենայով է գնացել:

Երկու երկրների ղեկավարները գրեթե միաժամանակ դուրս են եկել իրենց ինքնաթիռներից: Անքորիջումկայացել է առաջնորդների ձեռքսեղմումը։