Բեռնում...
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
19-09-2025 11:57 | Լուրեր

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​​​​​​​​​​​​​​​Մարզերում սեպտեմբերի 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի՝ 8-12, 20-ի ցերեկը կբարձրանա՝ 4-5 աստիճանով։

Աղբյուր՝ AntiFake.am