Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով
Երևանում մարտի 20-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարտի 21-25-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ` հանրապետության ողջ տարածքում, 21-25-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 6-10 աստիճանով։
Աղբյուր՝ AntiFake.am