«Իրական Հայաստան»․ Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք․ Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա առիթով նամակ է գրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․
«ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԽՈՐՀՐԴՈՎ
Սիրելինե’ր,
Երեկ չէ առաջին օրը Ղևոնդյանց քահանայից բարեխոսության և հիշատակի տոնն էր: Շնորհավորում եմ մեր հոգևոր դասին` զինվորյալ դասին, ովքեր խորաններից քարոզել են Ղևոնդյանց քահանաների սխրանքի և նահատակության մասին և կյանքով վկայել:
Այսօրվա լեզվով, փաստորեն, Ղևոնդյանք «քաղաքականությամբ են զբաղվել»:
Աղբյուր՝ AntiFake.am