Բեռնում...
ՌԴ-ից շարունակում են ՀՀ-ին հորդորել հանրաքվե անցկացնել, մինչդեռ իշխանությունն այդ գաղափարը, ըստ էության, մերժում է. Աբրահամյան
02-06-2026 12:39 | Կարծիք

ՌԴ-ից շարունակում են ՀՀ-ին հորդորել հանրաքվե անցկացնել, մինչդեռ իշխանությունն այդ գաղափարը, ըստ էության, մերժում է. Աբրահամյան

«ՌԴ-ն՝ նախագահի խոսնակի շուրթերով, վերջնաժամկետ սահմանեց ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու թեմայի շուրջ՝ նշելով, որ հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Այս համատեքստում ՌԴ-ից շարունակում են ՀՀ-ին հորդորել թեմայի շուրջ հանրաքվե անցկացնել, մինչդեռ իշխանությունն այդ գաղափարը, ըստ էության, մերժում է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա շարունակել է. «Չգիտեմ, թե ով է հուշել Մոսկվային թեման հանրաքվեի դաշտ տեղափոխել, սակայն դա ակնհայտորեն ժամանակ ձգելու խնդիր է լուծում։

Մինչ այս պահը ՌԴ-ի «նախազգուշական կրակոցներն» ու սահմանափակումները միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար, ինչը անթույլատրելի է։

ՀՀ-ի հետ հարաբերությունների համար պատասխանատու անձանց ձախողումների կամ ՀՀ-ի արկածախնդիր իշխանությունների վարքագծի պատճառով ՀՀ քաղաքացիները չպետք է տուժեն, առավել ևս, որ դա ավելի է ծանրացրել առանց այդ էլ վատ օրեր ապրող երկկողմ հարաբերությունները»։

Աղբյուր՝ AntiFake.am